ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սթափվեք, հավուր պատշաճի վերլուծեք իրականությունը, և մի դարձեք հակահայ տականքների ձեռքի գործիք

Սթափվեք, հավուր պատշաճի վերլուծեք իրականությունը, և մի դարձեք հակահայ տականքների ձեռքի գործիք
15.08.2024 | 14:42

Երբ որոշ հակահայ ուժեր, իրենց ստորաքարշ լակեյների շուրթերով, շարունակում են պտտեցնել այն թեզը, թե իբր ՀՀ de facto վարչապետուհի (համատեղությամբ էլ` վաղու՜ց միջազգային բոլոր ռեկորդները գերազանցած, ռեկետյոր) անո տոտայի «ղոդուղին» Սերժն է բերել իշխանության և պահում է իր վերահսկողության ներքո, ինձ համար, գոնե, դրանց նպատակը որոշակիորեն ըմբռնելի է` «алкаш» («քուռակը» քիչ էր, հետն էլ «алкаш») «ղոդուղին» փոխարինել իրենց ենթակա մեկ այլ սրիկայով։

Սակայն անհասկանալի է, տվյալ պարագայում ինձ համար գոնե, թե ինչու են վերոնշյալ ուժերից ոչնչով չտարբերվող գործելաոճ որդեգրել որոշ ոչ հակահայ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և պարզապես քաղաքացիներ։

Մի՞թե չեն գիտակցում, որ հակահայ տականքների «ջրաղացին են ջուր լցնում»։

ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունի հաստատուն էլեկտորատ, որը, առավել քան հստակ է` երբե՛ք չի շեղվի իր ուղուց։

Ասել է` երդվյալ նժդեհականները երբե՛ք չեն սատարի անհասկանալի կեցվածք դրսևորող, կասկածելի հետագիծ թողած «գործիչներին»։

Չեմ ժխտում, Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին, թույլ է տվել բազում սխալներ ու բացթողումներ, որոնց համար էլ արժանացել է հանրության տեղին և խիստ քննադատությանը։

Բայց, ասացեք խնդրեմ, Հայաստանի 3-րդ Հանրապետության այդ ո՛ր ղեկավարը չի ունեցել սխալներ ու բացթողումներ և, ընդհանրապես, նրանցից ո՞րն է սուրբ եղել։

Չեք կարող, որովհետև…

… որովհետև չկա՛ նման մեկը:

Հավարտ` խոսքս ուղղում եմ ոչ հակահայ գործիչներին և պարզապես քաղաքացիներին` սթափվեք, հավուր պատշաճի վերլուծեք իրականությունը, և մի դարձեք հակահայ տականքների ձեռքի գործիք։

Իսկ բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար էր, պարտավոր էր տեղյակ լինելու` ի՛նչ է պատրաստվում իր դեմ, և կանխեր ողբերգությունն ու երկրի կործանումը, չեմ զլանա (թեպետ, երկու օր առաջ մանրամասն անդրադարձել եմ այդ խնդրին) մեկ անգամ ևս հիշեցնել բոլորին. Լավրենտի Բերիայի պես «ամենակարող» ղեկավարը, խրուշչովյան հեղաշրջման արդյունքում, կալանավորվեց անմիջապես Կրեմլում` մի տարածքում, որի անվտանգության համակարգն ամբողջությամբ ենթակա էր հենց իրեն։

Հավելեմ, որ այդ ժամանակ պետական անվտանգության ողջ համակարգն էր ենթարկվում Բերիային։

Ասել է` դավաճանության ընդհանուր հայտարարում, այնուամենայնիվ, հնարավոր է իրականացնել հեղաշրջում։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5187

Մեկնաբանություններ